Գեղարվեստական մարմնամարզուհի Յուլիա Վոդոպյանովան 6-րդն է Օլիմպիական խաղերում

Armenpress 12:21, 17 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուենոս Այրեսում կայացած պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ, գեղարվեստական մարմնամարզուհի Յուլիա Վոդոպյանովան ավարտեց ելույթները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բազմամարտի եզրափակչում հավաքելով 60.950 միավոր՝ նա գրավեց 6-րդ հորիզոնականը:

Օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ ռուս Դարիա Տրուբնիկովան:

Ավելի վաղ Հայաստանը պատանեկան Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ էր նվաճել ծանրամարտում և բրոնզե մեդալ՝ ըմբշամարտում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am