Որոշիչ դեր խաղաց երկրպագուների հետ նախորդ հանդիպումը. Արամ Հայրապետյան  

Armenpress 23:50, 16 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու դարպասապահ Արամ Հայրապետյանի կարծիքով այս հաղթանում մեծ դեր է խաղացել նախօրեին երկրպագուների հետ հանդիպումը:

«Ցավալի էր նախորդ պարտությունը, բայց կարևորն այն է, որ հաղթեցինք: Ցավալի էր նաև Մարկոսի վնասվածքը: Կարծում եմ որոշիչ դեր խաղաց երկրպագուների հետ նախորդ հանդիպումը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փաստեց դարպասապահը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում  հյուրընկալելով Մակեդոնիային գերազանցեց 4:0 հաշվով: Թիմի կազմում աչքի ընկան Մարկոս Պիզելին, Գևորգ Ղազարյանը, Յուրա Մովսիսյանը և Հենրիխ Մխիթարյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am