Հաղթանակը նվիրվում է Մարկոս Պիզելիին և Արայիկ Խանդոյանին. Բարսեղյան

Armenpress 23:44, 16 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու հարձակվող Տիգրան Բարսեղյանը Մակեդոնիայի դեմ տոնած հաղթանակը նվիրեց Մարկոս Պիզելիին և Արայիկ Խանդոյանին:

«Շատ էմոցիոնալ խաղ էր: Սակայն ափսոսանքը մեծ է, որ պարտվեցինք Ջիբրալթարին: Շանսերը մեծ կլինեին, եթե նախորդ խաղում էլ հաղթեինք: Այս հաղթանակը նվիրում եմ մեր երկրպագուներին, Մարկոս Պիզելիին և Արայիկ Խանդոյանի հիշատակին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Բարսեղյանը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում  հյուրընկալելով Մակեդոնիային գերազանցեց 4:0 հաշվով: Թիմի կազմում աչքի ընկան Մարկոս Պիզելին, Գևորգ Ղազարյանը, Յուրա Մովսիսյանը և Հենրիխ Մխիթարյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am