Մենք պարտավոր էինք երկրպագուների առաջ մեր ունեցած պարտքը վերադարձնել. Բերեզովսկի

Armenpress 23:36, 16 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու լեգենդար դարպասապահ և մարզիչ Ռոման Բերեզովսկու կարծիքով թիմը պարտավոր էր երկրպագուների առաջ ունեցած պարտքը վերադարձնել:

«Մենք պարտավոր էինք երկրպագուների առաջ մեր ունեցած պարտքը վերադարձնել: Տղաներն առաջին իսկ րոպեից, առանց իրենց խղճալու և հոգի տալով դաշտում հաղթանակ տոնել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բերեզովսկին:

Դարպասապահների մարզչի խոսքով ՝ Արամ Հայրապետյանն իր ուժերով է անառիկ պահել դարպասը:

 Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում  հյուրընկալելով Մակեդոնիային գերազանցեց 4:0 հաշվով: Թիմի կազմում աչքի ընկան Մարկոս Պիզելին, Գևորգ Ղազարյանը, Յուրա Մովսիսյանը և Հենրիխ Մխիթարյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am