Երևան-Սևան-Իջևան միջպետական ճանապարհի որոշ հատվածներ ժամանակավոր կփակվեն

Armenpress 19:43, 16 Հոկտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 17-ից կփակվի Երևան-Սևան-Իջևան (Մ-4) միջպետական ճանապարհի 32,600-րդ-ից մինչ 36,000-րդ կմ հատվածի և 64,174-րդ-ից մինչև 67,150-րդ կմ հատվածի աջակողմյան երթևեկությունը։ 
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նորոգման աշխատանքները կընթանան հատվածաբար՝ աջակողմյան ճանապարհահատվածի նորոգման ավարտից հետո աշխատանքները կընթանան երթևեկելի գոտու ձախակողմյան մասում։
Համապատասխանաբար, յուրաքանչյուր հատվածի հիմնանորոգման ընթացքում երթևեկությունը կտեղափոխվի ճանապարհի հանդիպակաց գոտի։  Նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 17-ից մասնակի կփակվի նաև նույն ճանապարհի՝ Հովք համայնքին հարող 110,900-րդ կմ-ից մինչև 118,300-րդ կմ հատվածը։
Աշխատանքները կավարտվեն պայմանագրով նախատեսված ժամկետում:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am