Bloodhound բոլիդի համաշխարհային ռեկորդն սպառնալիքի տակ Է հայտնվել ֆինանսական դժվարությունների պատճառով

Armenpress 14:57, 16 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագիծը, որի շրջանակներում պլանավորում Էր վերգետնյա արագության նոր ռեկորդ սահմանել, բախվել Է ֆինանսական դժվարությունների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BBC-ն:

Bloodhound գերձայնային բոլիդն, ինչպես ենթադրվում Էր, կկարողանա թափառքի հասնել ժամում մինչեւ 1600 կիլոմետր: Rolls-Royce EJ200 ռեակտիվ շարժիչով ավտոմոբիլը, շարժիչ, որն օգտագործվում Է Eurofighter Typhoon չորրորդ սերնդի կործանիչներում, արդեն հավաքված Է: Սակայն Մեծ Բրիտանիայի Bloodhound Programme Ltd ընկերությունում, որն զբաղվում Է ավտոմոբիլի մշակմամբ, արտաքին կառավարում են սահմանել:

FRP Advisory ընկերության արտաքին կառավարիչներն արդեն բանակցություններ են սկել պոտենցիալ գնորդների հետ: Սակայն առանց ներդրումների նախագիծը կարող Է կասեցվել արդեն առաջիկա շաբաթներին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am