Վարչապետն Արարատ Միրզոյանին և Արտակ Զեյնալյանին հանձնարարեց Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները շարունակել խմբակցությունների հետ

Armenpress 11:48, 16 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին և Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին հանձնարարեց առաջիկա երեք օրերին խորհրդարանական խմբակցությունների հետ շարունակել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ քննարկումները: «Քանի որ այսօր երեքշաբթի է, այս շաբաթ դեռևս ունենք երեք աշխատանքային օր, պարոն Միրզոյանը, պարոն Զեյնալյան՝ պետք է նախագիծը շարունակել ակտիվ քննարկել ԱԺ խմբակցությունների, պատգամավորների, շահագրգիռ բոլոր կողմերի հետ: Գիտեմ, որ հրապարակային մի քանի քննարկումներ են եղել, բայց այս մի քանի օրերն էլ պետք է օգտագործենք, որպեսզի հնարավորինս մանրամասն քննարկվի, որպեսզի ցայտնոտային էֆեկտներ չլինեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:

Արարատ Միրզոյանն ասաց, որ այսօր արդեն իսկ քննարկումներ է ունենալու ԱԺ խմբակցությունների հետ և ցայտնոտային իրավիճակը պետք է բացառել:

Կառավարությունն արտահերթ նիստում հավանություն տվեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթին: Գործադիրն առաջարկում է ԱԺ-ին հոկտեմբերի 22-ին հրավիրել արտահերթ նիստ՝ քննարկելու վերը նշված փաթեթը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am