Բավարիայի ընտրությունները ցույց տվեցին, որ մարդիկ կորցրել են վստահությունը քաղաքական գործիչների նկատմամբ. Մերկել

Armenpress 17:44, 15 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բավարիայի երկրամասային ընտրությունները ցույց տվեցին, որ մարդիկ կորցրել են վստահությունը քաղաքական գործիչների նկատմամբ, ինչին հանգեցրել են, այդ թվում՝ Գերմանիայի կառավարության երկարատեւ ձեւավորումը եւ տարաձայնությունները կոալիցիոն կուսակցությունների միջեւ:

Այդ մասին հոկտեմբերի 15-ին Բեռլինում հայտարարել Է ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Գերմանիայի արտաքին եւ մեծածախ առեւտրի դաշնային միավորման (BGA) խորհրդաժողովում: Նրա ելույթը հեռարձակել Է N-TV հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Անդրադառնալով կառավարության կազմավորմանը՝ պետք Է արձանագրենք, որ մեծ վստահություն Է կորել»,-ասել Է Մերկելը:

-Նրա խոսքով՝ լավ տնտեսական իրադրությունը եւ գործազրկության ցածր մակարդակը բավարար չեն, եթե չկա «վստահություն քաղաքական խաղորդների նկատմամբ»: «Դա վերաբերում Է նաեւ այն կուսակցություններին, որոնք մտնում են ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի մեջ, որոնցից ակնկալում են, որ նրանք կգործեն միասնաբար»,-նշել Է Մերկելը: «Իմ եզրակացություններն են. ես որպես այս կոալիցիայի կանցլեր Էլ ավելի շատ պետք Է հոգ տանեմ, որ լինի այդ վստահությունը, որպեսզի մեր աշխատանքի արդյունքն ավելի շոշափելի լինի:

Ես դրա համար ներդնելու եմ իմ բոլոր ուժերը»,-ընդգծել Է Մերկելը: ԳԴՀ-ի կառավարող կոալիցիայի գծով կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեադեմոկրատական միության (ՔԴՄ) կրտսեր գործընկերը՝ Քրիստոնեասոցիալական միությունը (ՔՍՄ) հաղթել Է Բավարիայի լանդտագի (երկրամասային խորհրդարանի) ընտրություններում՝ հավաքելով ձայների 37,2 տոկոսը: 2013 թվականի համեմատությամբ, երբ երկրամասում տեղի ունեցան նախորդ ընտրությունները, բավարացի պահպանողականները կորցրել են ձայների 10,5 տոկոսը:

Կոալիցիայի գծով Մերկելի եւս մեկ գործընկերը՝ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, ստացել Է ընտրողների ձայների ընդամենը 9,7 տոկոսը, ինչը 10,9 տոկոսով պակաս Է 2013 թվականի համեմատությամբ: Չորս շաբաթվա ընթացքում պետք Է կազմավորվի կոալիցիա, քանի որ ՔՍՄ-ն ընտրությունների արդյունքներով կորցրել Է խորհրդարանական մեծամասնությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am