Եկեք միասնական լինենք՝ լրագրողներից սկսած մինչև երկրպագուները. Գևորգ Ղազարյան

Armenpress 17:43, 15 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը կոչ արեց այժմ առավել քան երբևէ հավաքականին, երկրպագուներին միավորված լինել:

«Բոլորս շատ տխուր ենք վերջին արդյունքի պատճառով, բայց հիմա դրա մասին մտածելու ժամանակ չկա, պետք է պատրասվենք առաջիկա խաղին: Հանդիպել ենք երկրպագուների հետ  նրանք իրենց կարծիքնն են ասել հանդիպման մասին, ամեն ինչ նորմալ է: Մակեդոնիային ծանոթ ենք՝ ուժեղ թիմ է: Եկեք միասին լինենք բոլորս՝ լրագրողներից սկսած մինչև երկրպագուները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ղազարյանը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն Ազգերի լիգայի 4-րդ տուրում կմրցի Մակեդոնիայի հավաքականի հետ. խաղը կկայանա հոկտեմբերի 16-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ ենթախմբում նախավերջին տեղում է:3-րդ տուրից հետո ենթախմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մակեդոնիայի ընտրանին, որը երեք խաղում ունի երեք հաղթանակ (9 միավոր): Երկրորդ տեղում 3 միավորով Լիխտենշտեյնն է, նույնքան միավորով նախավերջին տեղում Հայաստանն է, իսկ Ջիբրալթարն իր պատմական հաղթանակից հետո, որը տոնեց Երևանում Հայաստանի ընտրանու նկատմամբ, ի դեպ իր պատմության մեջ առաջին պաշտոնական խաղում տոնած հաղթանակը, կրկին ունի 3 միավոր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am