Ստամբուլի քաղաքապետարանը Շիշլիի շրջանի փողոցներից մեկն անվանակոչել է Հրանտ Դինքի անունով

Armenpress 17:33, 15 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Շիշլիի շրջանի Մեշրութիյեթ թաղամասի Սամանյոլու փողոցը վերանվանվել է պոլսահայ երջանկահիշատակ լրագրող Հրանտ Դինքի անունով:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է պոլսահայ «Ակօս» պարբերականը:

Փողոցների վերանվանման նախագիծը հաստատվել է Ստամբուլի քաղաքապետարանի անդամների ձայների մեծամասնությամբ:

Պոլսահայ մտավորական, լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին «Ակօս»-ի խմբագրության առջև:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am