Անհայտ անձը սպառնացել է պայթեցնել Անկարայում Իրանի դեսպանատունը

Armenpress 17:23, 15 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհայտ անձը զանգահարել է Անկարայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն և հայտնել, որ ինքը պատրաստվում է պայթեցնել դեսպանատան շենքը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Daily Sabah-ը:

Զանգից անմիջապես հետո թուրքական ոստիկանությունը շրջափակել է դեսպանատան շենքը և տարհանել բոլոր աշխատակիցներին:

Անկարայում Իրանի դեսպանատան շենքը շարունակում է շրջապատված մնալ ոստիկանների կողմից:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am