Skoda-ն կթողարկի Nissan Juke-ի մրցակցին

Armenpress 17:18, 15 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Skoda ավտոկոնցեռնը մինչեւ 2020 թվականը կմշակի քրոսովեր, որը կդառնա Nissan Juke-ի մրցակիցը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է carsweek.ru պորտալը: Մոդելը կստեղծվի MQB A0-ի պլատֆորմի վրա, որի մշակողը գերմանական Volkswagen-ն Է:

Նաեւ հաղորդվում Է, որ նորույթն իր չափերով ամենամեծը կլինի կոմպակտ քրոսովերների սեգմենտում: Դրանում տեղերն ավելի շատ կլինեն, քան Volkswagen T-Roc-ում: Նոր ավտոմեքենան թողարկվելու Է եռագլան շարժիչներով, ինչպես նաեւ քառագլան ուժային ագրեգատներով՝ 1,5 եւ 1,6 լիտր ծավալով: Նորույթը կստանա կրկնակի կցորդիչով մեխանիկական եւ ավտոմատ փոխանցատուփ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am