Երևանի թիվ 155 հիմնական դպրոցում ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ է եղել

Armenpress 16:08, 15 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցում ռումբի տեղադրման մասին հնչած ահազանգը կեղծ է եղել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը:

Նրա խոսքով՝ դպրոցի անձնակազմը տարհանելու կարիք չի եղել: «Ռումբի մասին ահազանգի հեղինակը երեխա է եղել»,-ասաց նա:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am