Հայաստանը հաստատել է մասնակցությունը «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթին

Armenpress 12:35, 15 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը հաստատել է մասնակցությունը «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը: 

«Ուրախ ենք տեղեկացնել, որ Հայաստանը հաստատել է իր մասնակցությունը «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում: Մանրամասների և հետագա նորությունների համար հետևեք Առաջին ալիքին և eurovision.am կայքին»,- ասված է հաղորդագրության մեջ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am