Հազար ներողություն. Հարոյան

Armenpress 00:06, 14 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյան չկարողացավ մեկնաբանել Ջիբրալթարից կրած պարտությունը:

«Իսկապես չգիտեմ էլ ինչ ասեմ: Եթե ասեմ պատահականություն էր, ապա՝ ոչ: Հազար ներողություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հարոյանը և գլխիկոր հեռացավ:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանում հյուրընկալելով Ջիբրալթարին և պարտվեց նվազագույն հաշվով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am