Ամոթ էր. Մարկոս Պիզելի

Armenpress 23:32, 13 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելին Ջիբրալթարից կրած պարտությունը ամոթալի է համարում:  

«Շատ շատ վատ ստացվեց, ամոթ էր: Պետք է մոռանանք և տրամադրվենք հաջորդ խաղին Մակեդոնիայի դեմ: Այն ավելի դժվար է լինելու: Մեկ անգամ արդեն պարտվել ենք Մալթյի հետ խաղում: Այս խաղում ոչինչ չստացվեց մեզ մոտ: Գիտեինք, որ նրանք շատ լավ ենք պաշտպանվելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Պիզելին:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանում հյուրընկալելով Ջիբրալթարին և պարտվեց նվազագույն հաշվով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am