Ջիբրալթարի մարզիչը Հայաստանի դեմ տոնած հաղթանակը պատմական է համարում

Armenpress 23:21, 13 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Ջիբրալթարի հավաքականի գլխավոր մարզիչը Հայաստանի դեմ տոնած հաղթանակը պատմական արդյունք է համարում:

«Սա պատմական արդյոււնք է մեզ համար, քանի որ ՈՒԵՖԱ-ի անդան դառնալուց հետո առաջին անգամն ենք հաղթում: Հայաստանի թիմը լավ խաղաց, բայց մենք էլ լավ խաղացինք և հասանք այս արդյունքին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Խուլիո Սեզար Ռիբասը:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանում հյուրընկալելով Ջիբրալթարին և պարտվեց նվազագույն հաշվով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am