Նիկոլ Փաշինյանը և Կանադայի վարչապետը Երևանում կայացած հանդիպմանը մասնակցել են նույն գուլպաներով

Armenpress 11:51, 13 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Երևանում կայացած հանդիպման ժամանակ  հագել են նույն  գուլպաները և լուսանկարահանվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  լուսանկարները «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից` ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի տրված պաշտոնական ընթրիքի ժամանակ Փաշինյանը Թրյուդոյին նվիրել է նրա հոր՝ Խորհրդային Հայաստանի պետական անվտանգության կոմիտեի արած լուսանկարները և գուլպաներ։ 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am