1000х90.jpg (78 KB)

Երևանում ավարտվել են Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի աշխատանքները. փակման արդյունքներով ընդունվել է երևանյան հռչակագիրը

Armenpress 17:21, 12 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում այսօր ավարտվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գագաթնաժողովի փակման արդյունքներով ընդունվել է Երևանյան հռչակագիրը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության արդյունքները, որոնց համաձայն այդ պաշտոնում ընտրվել է Ռուանդայի արտաքին գործերի նախարար տիկին Լուիզ Մյուշիկիվաբոն:

Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել գլխավոր քարտուղարի պաշտոնում Միկաել Ժանի կատարած գործունեությունը և շնորհավորել Լուիզ Մյուշիկիվաբոյին նոր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: ՀՀ վարչապետը նրան մաղթել է հաջողություններ ստանձնած առաքելության մեջ և վստահություն հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի կազմակերպության հետագա զարգացմանը:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am