Singapore Airlines-ի ինքնաթիռը կատարեց պատմության մեջ ամենաերկար անվայրԷջք թռիչքը

Armenpress 16:21, 12 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սինգապուրի ավիաուղիների ինքնաթիռը կատարել Սինգապուրից Նյու Յորք պատմության մեջ ամենաերկար անվայրԷջք թռիչքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 12-ին հայտնել Է CNN-ը:

Airbus A350-900URL հեռամայրուղային հանրանավը հոկտեմբերի 12-ին տեղական ժամանակով ժամը 05:29-ին (Երեւանի ժամանակով 13:29-ին) վայրԷջք Է կատարել «Նյուարք Լիբերթի» միջազգային օդանավակայանում: Այն Սինգապուրից նախօրյակին մեկնել Էր Սինգապուրի ժամանակով 23:37-ին (Երեւանի ժամանակով 19:37-ին): Այսպիսով՝ Singapore Airlines-ի ինքնաթիռն օդում մնացել Է 17 ժամ 52 րոպե: CNN-ը նշում Է, որ օդանավը տարածությունը հաղթահարել Է պլանավորվածից ավելի արագ:

Սկզբնապես հաշվել Էին, որ Սինգապուրից Նյու Յորք տարածությունն անցնելու համար կպահանջվի 18 ժամ 25 րոպե: Ինքնաթիռում գտնվում Էր 150 ուղեւոր եւ անձնակազմի 17 անդամ: Օդանավը բաժանված Է երկու գոտու՝ բիզնես-դասի եւ պրեմիալ Էկոնոմ-դասի. սովորական Էկոնոմ-դաս ինքնաթիռում չկա: CNBS հեռուստաալիքի տվյալներով՝ պրեմիալ Էկոնոմ-դասում մեկ տեղի գինը կազմում Է մոտավորապես 2 հազար դոլար: Մինչ այդ ամենաերկարատեւ ավիաթռիչքը կատարում Էր Qatar Airways ավիաընկերությունը՝ Դոհայից Օքլենդ: Այն տեւում Է գրեթե 17 ժամ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am