Տասը տարի անց Jaguar-ը միայն Էլեկտրամոբիլներ Է թողարկելու

Armenpress 15:35, 12 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Jaguar Land Rover-ի ղեկավարությունը մտադիր Է առաջիկա տասնամյակում Jaguar-ը վերակազմավորել բացառապես Էլեկտրամոբիլներ արտադրողի: Ներքին այրման շարժիչով աշխատող մոդելների շարքն աստիճանաբար կկրճատվի հաջորդ հինգ-յոթ տարվա ընթացքում: Իսկ նոր ընտանիքի առաջին ավտոմեքենան կդառնա առաջատար XJ-ի Էլեկտրական փոխարինողը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Autocar հրատարակության տեղեկատվության համաձայն, Էլեկտրական ուժային սարքով Jaguar XJ-ը կհայտնվի առաջիկա երկու տարում: Մոդելը կդառնա Porsche Taycan-ի, Tesla Model S-ի, ինչպես նաեւ Mercedes-Benz S-Class-ի ու Bentley Flying Spur-ի մրցակիցը: Նոր XJ-ը մեծապես կվերաիմաստավորի մոդելի հորինվածքը, որի պատմությունն սկիզբ Է առնում 1967 թվականից: Մասնավորապես, այն կստանա միանգամայն նոր ինտերիեր:

XE եւ XF մոդելների կյանքի ցիկլը կավարտվի 2023 թվականին: Դրանք կարող են փոխարինվել Էլեկտրական քրոսովերով, որը չափերով փոքր-ինչ գերազանցում Է Audi e-tron-ին: Հաջորդ սերնդի I-Pace-ը կդեբյուտի 2025 թվականին:

Դրա հետ միաժամանակ շուկա կհանվեն «կանաչ» E-Pace-ը եւ F-Pace-ը: Գործնականում Jaguar-ն ամբողջությամբ Էլեկտրական պետք Է դառնա մինչեւ 2026 թվականը: Այդ ժամանակ բրիտանական մակնիշի շարքում ներքին այրման շարժիչով միակ ավտոմեքենան կլինի ֆլագմանական J-Pace քրոսովերը: Առաջին Էլեկտրական Jaguar-ը՝ I-Pace-քրոսովերը, գարնանը դեբյուտել Է Ժնեւի ավտոսալոնում: Ամենագնացը հանդերձված Է երկու 200-ուժանոց Էլեկտրաշարժիչով եւ 90 կիլովատտ-ժամ տարողունակությամբ լիթիումա-իոնային կուտակիչների բլոկով: Էլեկտրական քրոսովերի առավելագույն արագությունը կազմում Է ժամում 200 կիլոմետր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am