Արմեն Սարգսյանը հանդիպել է Գամբիայի փոխնախագահի հետ

Armenpress 13:59, 12 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Գամբիայի փոխնախագահ Ուսեյնու Դարբոյի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երևանյան գագաթնաժողովում Գամբիային շնորհվել է դիտորդի կարգավիճակ:

Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ օրերս ստորագրված արձանագրությունը և համոզմունք հայտնել, որ այն խթան կդառնա տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության համար։ Նրանք, մասնավորապես, քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում հնարավոր գործակցությանը, ինչպես նաև ընդհանրապես Աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am