Թուրքական հատուկ ծառայությունները ձեռք են բերել սաուդացի լրագրողի սպանությունն ապացուցող ձայնագրությունները և փոխանցել ԱՄՆ-ին

Armenpress 13:42, 12 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի հատուկ ծառայությունները ձեռք են բերել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն մուտք գործելուց հետո անհետացած լրագրող Ջամալ Հաշքաջիի սպանությունն ապացուցող ձայնագրություններ և այդ մասին տեղեկացրել նաև ԱՄՆ-ին։ 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է The Washington Post-ը։ 

The Washington Post-ի փոխանցմամբ՝ թուրքական հատուկ ծառայությունները հայտնել են, որ եղած ձայնագրություններում պարզ լսվում է, թե ինչ է կատարվել Հաշքաջիի հետ հյուպատոսության շենք մտնելու հետո։ 

Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսություն մուտք գործելուց հետո անհետացած լրագրող Ջամալ Հաշքաջիի գործով նոր մանրամասներ են ի հայտ եղել։ 

Middle East Eye  կայքի լրագրող Դևիդ Հիրսթը հայտնել է, որ թուրք իրավապահները շատ լավ գիտեն լրագրողի սպանության հստակ ժամի, տեղի ու Հաշքաջիի մարմնի մնացորդների գտնվելու վայրի մասին։ 

Ըստ Դևիդ Հիրսթի գրառման՝ Հաշքաջին հյուպատոսության շենքի ներսում սպանվել է, ապա նրա մարմինը մասնատել  և դուրս են բերել հյուպատոսությունից։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am