Ջիբրալթարի թիմի գլխավոր մարզիչը Հայաստանի ֆուտբոլի հավաքականին համարում է ուժեղ հակառակորդ

Armenpress 13:10, 12 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջիբրալթարի ֆուտբոլի  ազգային թիմի գլխավոր մարզիչ Խուլիո Սեզար Ռիբասը Հայաստանի հավաքականին ուժեղ հակառակորդ է համարում:

«Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ուժեղ է, և հավաքականի անդամները խաղում են բարձրակարգ առաջնություններում  ու ակումբներում:  Չեմ կարող ասել, թե առավելություն կամ թերություն է այն, որ Հայաստանի թիմը նոր գլխավոր մարզիչ ունի: Եթե գնդակը մեզ մոտ լինի, փորձելու ենք հարձակվել, երբ մրցակցի մոտ լինի, ապա պաշտպանվելու ենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Ջիբրալթարի ընտրանու գլխավոր մարզիչ Խուլիո Սեզար Ռիբասը:

Մարզիչը կարևորեց Ազգերի լիգայի անցկացումը, թեպետ մի շարք մարզիչներ իրենց դժգոհությունն էին հայտնել խիտ գրաֆիկ ունենալու պատճառով:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի երրորդ տուրի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հոկտեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կհյուրընկալի Ջիբրալթարի ընտրանուն: Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am