ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և վեհաժողովի լիագումար նիստի անցկացման հետ կապված փոփոխություններ չեն եղել

Armenpress 12:00, 12 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հոկտեմբերի 29-30-ը Երևանում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և վեհաժողովի լիագումար նիստի անցկացման հետ կապված փոփոխություններ չեն եղել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ազգային ժողովի լրատվական ծառայությունից:

Ազգային ժողովից փոխանցեցին, որ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն  աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում, որտեղ ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվելու նաև նիստերի աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցերին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am