ԱՄՆ-ում ընտրություններից առաջ մարդկանց մտահոգում է տնտեսությունը, ներգաղթը եւ ահաբեկչությունը. հարցում

Armenpress 10:01, 12 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսության վիճակը, ներգաղթը եւ ահաբեկչության սպառնալիքը. սրանք են այն հիմնական խնդիրները, որոնք ամերիկացիներին մտահոգում են ԱՄՆ-ի Կոնգրեսի՝ նոյեմբերի 6-ին կայանալիք ընտրություններից առաջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են հարցման՝ հոկտեմբերի 11-ին հրապարակված արդյունքները, որն The Economist հանդեսը եւ YouGov (The Econimist/YouGov Poll) պորտալն անցկացրել են հոկտեմբերի 7-ից մինչեւ 9-ը: Հարցմանը մասնակցել Է 1500 մարդ:

Դրա մասնակիցների 66 տոկոսի համար առաջին տեղում տնտեսության հարցերն են: Յուրաքանչյուր երկրորդ հարցվածը (51 տոկոսը) որպես կարեւորագույն խնդիր Է նշել ահաբեկչության դեմ պայքարը, իսկ մոտավորապես կեսը՝ 49 տոկոսը, առաջնային Է համարել անօրինական ներգաղթի խնդիրը:

Հարցման մասնակիցների 35 տոկոսը կարծում Է, որ ԱՄՆ-ը ճիշտ ուղղությամբ Է ընթանում, 51 տոկոսը համաձայն չԷ դրան, իսկ 14 տոկոսը որոշակի կարծիք չի հայտնել: Ընդհանուր առմամբ հարցվածների 47 տոկոսը հայտարարել Է Կոնգրեսի առաջիկա ընտրություններում Դեմոկրատական կուսակցությանն աջակցելու մասին, իսկ 41 տոկոսը հայտարարել Է հանրապետականների օգտին քվեարկելու մտադրության մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am