Հայաստանի և Գվինեայի ԱԳ նախարարները կարևորել են գերատեսչությունների միջև խորհրդակցությունները

Armenpress 00:07, 12 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը  հոկտեմբերի 11-ին հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի աշխատանքների մասնակցող Գվինեայի Հանրապետության արտգործնախարար Մամադի Տուրեի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Աֆրիկյան մայրցամաքի պետությունների հետ բազմաբնույթ հարաբերությունների առավել զարգացմանը, և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն այս առումով հանդիսանում է լավ հարթակ: Ներկայացնելով կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները՝ նախարար Մնացականյանն ընդգծեց հայկական կողմի մտադրությունն առավել ակտիվացնելու կազմակերպության տնտեսական բաղադրիչը:

Երկկողմ օրակարգի համատեքստում զրուցակիցները վերահաստատեցին տարբեր ոլորտներում համագործակցության խորացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու երկկողմ պատրաստակամությունը՝ որպես հիմնական ուղղություններ առանձնացնելով գյուղատնտեսության և նորարարության ոլորտը: Այդ համատեքստում ԱԳ նախարարները որպես կարևոր քայլ ընդգծեցին երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացնումը»:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am