Իսպանիայի կառավարությունը Մայորկան «աղետի գոտի» է հայտարարում հեղեղման պատճառով

Armenpress 17:56, 11 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի կառավարությունը որոշում Է ընդունել Մայորկա կղզին (Բալեարյան կղզիներ) «աղետի գոտի» հայտարարել հեղեղման պատճառով, որի զոհ Է դարձել, նախնական տվյալներով՝ տասը մարդ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նախարարների կաբինետի նիստի արդյունքերին նվիրված մամուլի ասուլիսում հայտնել Է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ, կրթության նախարար Իսաբել Սելաան: Նրա խոսքով՝ տուժած շրջաններն «աղետի գոտի» հայտարարելը կօգնի, որ «բոլոր տուժածները կարողանան օգտվել արտակարգ տնտեսական միջոցառումներից»: «Խոսքը վերաբերում Է անհապաղ օգնությանը»,-հավելել Է Սելաան:

Հորդառատ անձրեւների հետեւանքով, որոնք Մայորկայում մոլեգնել են հոկտեմբերի 9-ին, տեղի Է ունեցել հեղեղում: Ըստ վերջին տվյալների, զոհվել Է տասը մարդ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի երկու քաղաքացիներ եւ մեկ հոլանդուհի: Եվս երեք մարդ՝ հնգամյա մի երեխա եւ Գերմանիայի երկու քաղաքացիներ, անհետ կորած են համարվում: Որոնողափրկարարական գործողությանը եւ հեղեղման հետեւանքների վերացման աշխատանքներին մասնակցում Է 800 մարդ, այդ թվում՝ զինվորականներ: Տուժել են հարյուրավոր տներ, հոկտեմբերի 10-ին փողոցներում դադարեցվել Էր տրանսպորտի երթեւեկությունը, փակվել Էին դպրոցները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am