Թրամփը խոստացել է Նիկի Հեյլիի «ֆանտաստիկ փոխարինող» գտնել

Armenpress 17:37, 11 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 11-ին հայտարարել Է, որ Նիկի Հեյլիի արժանի փոխարինող կգտնի ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նրան փոխարինելու կգա ֆանտաստիկ, հիրավի առաջնակարգ մեկը»,- ասել Է նա Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Թրամփը նշել Է, որ ներկայում ինքը հինգ թեկնածություն Է դիտարկում: Նախագահը չի հրապարակել նրանց անունները, բայց նշել Է, որ նրանց թվում Է իր նախկին խորհրդական Դինա Փաուելը:

«Դինային այդ պաշտոնը դուր կգա»,- ասել Է նա: Թրամփը նաեւ ընդգծել Է, որ Գերմանիայում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Գրենելը չի մտնում այդ ցուցակի մեջ, սակայն ինքը պատրաստ Է քննարկել նրա թեկնածությունը: Ավելի վաղ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան, հերքել Է ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնում իր հնարավոր նշանակման վերաբերյալ լուրերը:

Համապատասխան հայտարարությունը նա արել Է այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարեց, որ հարմար Է համարում իր դստեր թեկնածությունը մշտական ներկայացուցչի պաշտոնի համար, բայց զգուշանում Է, որ նրա նշանակման դեպքում իրեն կմեղադրեն խնամիության մեջ: Նիկի Հեյլին, որը ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնն զբաղեցնում Է 2017 թվականի հունվարից, հոկտեմբերի 9-ին հայտարարել Է իր պաշտոնաթողության մասին:

Նա պաշտոնը կթողնի եկող տարվա հունվարին: Հեյլին այդ պաշտոնում հաստատվել Էր այն բանից ընդամենը չորս օր անց, երբ Թրամփը 2017 թվականի հունվարի 20-ին ստանձնեց նախագահի պաշտոնը: Հեյլին ինքը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել Է, որ պաշտոնաթող Է լինում ոչ անձնական պատճառներով: Իր հետագա պլանների վերաբերյալ նա չի հայտնել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am