1000х90.jpg (78 KB)

Լիբանանի նախագահն ընտրվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի փոխնախագահ

Armenpress 17:20, 11 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում առաջին լիագումար նիստի ընթացքում Լիբանանի նախագահ Միշել Աունն ընտրվել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի փոխնախագահ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը:

Կոտ դ՛Իվուարի, Հաիթիի, Մավրիտանիայի և Վիետնամի ներկայացուցիչները նույնպես ընտրվել են Ֆրանկոֆոնիաւյի գագաթնաժողովի փոխնախագահ: 

Նույն նիստի ընթացքում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում նախագահությունը Մադագասկարից փոխանցվել է Հայաստանին:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am