Սիրիայի վերականգնմանն օգնելը պետք է դառնա համաշխարհային հանրակցության ընդհանուր խնդիրը. Պուտին

Armenpress 17:18, 11 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի վերականգնմանն օգնելը պետք Է դառնա համաշխարհային հանրակցության ընդհանուր խնդիրը: Այս կարծիքը, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել Է օտարերկրյա պետությունների նորանշանակ դեսպանների հավարտարմագրերի հանձնման արարողությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պուտինի խոսքով՝ «ահաբեկչական ինտերնացիոնալին հասցված ջախջախիչ հարվածից հետո» Սիրիայում նախադրյալներ են ստեղծվել քաղաքական կարգավորման համար: Օրակարգում են Սիրիայի ավերված տնտեսության ու ենթակառուցվածքի վերականգնումը, ինչպես նաեւ միլիոնավոր փախստականնների վերադարձը, «ինչը թույլ կտար թեթեւացնել միգրացիոն ճնշումը եվրոպական բազմաթիվ երկրների վրա»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am