Պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախում ԿԽՄԿ առաքելության նոր ղեկավարին

Armenpress 15:50, 11 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի   Հանրապետության   պետական նախարար  Գրիգորի  Մարտիրոսյանը    հոկտեմբերի 11-ին    ընդունել է   Արցախում   Կարմիր Խաչի   միջազգային   կոմիտեի (ԿԽՄԿ)  առաքելության  նորանշանակ ղեկավար Պիեռ-Էմանուել Դյուքրուեին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրին՝ պետական նախարարը շնորհավորել է Պիեռ-Էմանուել   Դյուքրուեին  պատասխանատու  պաշտոնի   ստանձնման   կապակցությամբ՝   մարդասիրական   խնդիրների լուծման  գործում կարևորելով ԿԽՄԿ առաքելությունը Արցախի Հանրապետությունում: Գ.Մարտիրոսյանը նշել է, որ առկա  լիազորությունների շրջանակում Արցախի իշխանություններըպատրաստ են շարունակել համագործակցությունը ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի  հետ:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի ու ջերմ ընդունելության համար՝ Պիեռ-Էմանուել   Դյուքրուեն  իր գոհունակությունն է հայտնել ԱՀ համապատասխան պետական կառույցների հետ փոխգործակցության մակարդակից՝ պետնախարարին ներկայացնելով առաքելության կողմից առաջիկա շրջանի համար նախատեսվող ծրագրերը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև հետագա համատեղ անելիքների ևհամագործակցության հեռանկարների շուրջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am