ՀԲ-ի հատուկ ինդեքսը խթանելու Է երկրների ներդրումները մարդկային կապիտալում

Armenpress 15:25, 11 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային բանկը գործարկել Է նոր գործիք՝ Մարդկային կապիտալի ինդեքսը: ՀԲ-ն հուսով Է, որ այդ ինդեքսը կօգնի ավելացնել ներդրումների ծավալը մարդկային կապիտալում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտարարել Է բանկի ղեկավար Ջիմ Յոն Կիմը՝ ելույթ ունենալով Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի տարեկան հանդիպման շրջանակում կայացած մամուլի ասուլիսում:

«Այսօր մենք գործարկում ենք նոր գործիք, որպեսզի օգնենք երկրներին՝ իրականացնելու այդ ներդրումները մարդկանց համար, խոսքը վերաբերում Է մարդկային կապիտալի առաջին ինդեքսին: Այդ ինդեքսը քաղաքական գործիչներին տալիս Է այն բանի համոզիչ ապացույցը, որ առողջության եւ երեխաների ուսուցման բնագավառում արդյունքների հասնելը կարող Է զգալիորեն մեծացնել մարդկանց եկամուտները»,-ասել Է նա: «Մարդկային կապիտալի ավելացմանն ուղղված քաղաքականությունն ամենախելամիտ ներդրումներից մեկն Է, որը երկրները կարող են անել երկարաժամկետ ինկլյուզիվ տնտեսական աճի խթանման համար»,-հայտարարել Է ՀԲ-ի ղեկավարը:

ՀԲ-ի տվյալներով՝ ներկայում աշխարհում երիտասարդների քառորդ մասը չի կարողանում ամբողջությամբ իրացնել իր ներուժը խրոնիկական թերսնման ու հիվանդությունների պատճառով, որոնք հանգեցնում են աճի դանդաղման, ինչն ազդում Է երեխայի կոնգնիտիվ զարգացման եւ դպրոցում առաջադիմության ու, հետեւաբար, ապագա եկամուտների վրա: «Եթե երկրում երեխաները մեծանան եւ ընդունակ չլինեն բավարարել աշխատաշուկայի պահանջները, այդ երկիրը անկարող կլինի աշխատանքի տեղավորել իր ժողովրդին, որն ի վիճակի չի լինի ավելացնել արտադրությունը եւ բացարձակապես պատրաստ չի լինի տնտեսական մրցակցությանը»,-հավելել Է ՀԲ-ի ղեկավարը:

Մարդկային կապիտալի ինդեքսը թույլ Է տալիս քանակական գնահատական տալ քաղաքացիների աճող սերնդի արտադրողականության եւ եկամտի մակարդակի մեջ առողջապահության ու կրթության ներդրած ավանդին: Երկրները կկարողանան այն օգտագործել՝ որոշելու, թե եկամտի ինչ բաժին են իրենք կորցնում մարդկային կապիտալի դեֆիցիտի պատճառով եւ որքան արագ իրենց կհաջողվի այդ կորուստները վերածել օգուտների, եթե իրենք սկսեն գործել առանց հապաղելու, ասված Է փաստաթղթում, որի տեքստը զետեղված Է ՀԲ-ի կայքում: Նոր ինդեքսը չափելու Է առողջության վիճակը, ինչպես նաեւ այն կրթության քանակն ու որակը, որը կարող Է այսօր ծնված երեխան ակնկալել 18 տարին լրանալուց հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am