ԿԺԴՀ-ն 3,3 տրլն դոլար գումարի օգտակար հանածոներ ունի

Armenpress 14:35, 11 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի օգտակար հանածոների պաշարները գնահատվում են 3,3 տրլն դոլար՝ 15 անգամ ավելի, քան Հարավային Կորեայինը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Հանքային պաշարների հարավկորեական պետական կորպորացիայի (KRC) զեկույցում, որը հոկտեմբերի 11-ին ներկայացվել Է երկրի խորհրդարանում: Դրա տվյալներով՝ ԿԺԴՀ-ն, մասնավորապես, ունի 6 մլրդ տոննա մագնեզիտ, 2 մլն տոննա գրաֆիտ եւ 250 հազար տոննա վոլֆրամ:

Փհենյանն ավելի վաղ դրանց արդյունահանման եւ ներդրումների վերաբերյալ 40 համաձայնագիր Է ստորագրել օտարերկրյա ընկերությունների հետ, որոնց 90 տոկոսը չինական են: Կառավարող «Տոբուրո» դեմոկրատական կուսակցությունից պատգամավոր Պակ Չժունն այդ կապակցությամբ անհանգստություն Է հայտնել ԿԺԴՀ-ի օգտակար հանածոների շուկայում Չինաստանի գերիշխանության առնչությամբ՝ Սեուլին կոչ անելով քննարկել դրանց արդյունահանմանը միանալու հնարավորությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am