Քադիրովին իր արարքով խիստ զայրացրած չեչենը ներողություն Է խնդրել

Armenpress 13:51, 11 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեչենը, որը հանրային տրանսպորտում, «Ահմադը ուժ Է» ասելով, ալյումինե բանկա Է նետել երիտասարդի վրա, ներողություն Է խնդրել իր արարքի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ավելի վաղ Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտնել Էր, որ զայրացել Է այն չեչենի արարքից, որը հասարակական տրանսպորտում գազավորված ըմպելիքի բանկա Է նետել դիմացը նստած երիտասարդի վրա:

Հանրապետության ղեկավարը նշել Է, որ այդ արարքը կատարած մարդը չի մարմնավորում չեչեն ժողովրդին, ավանդույթներն ու սովորույթները, ինչպես նաեւ նրանից պահանջել Է ազգականների հետ ժամանել Գրոզնի՝ ներողություն խնդրելու: Հոկտեմբերի 11-ին սոցիալական ցանցերում տեսանյութ Է հայտնվել, որտեղ երիտասարդը ներողություն Է խնդրում: Տեսագրության մեջ երեւում Է, որ նա ընթերցում Է նախօրոք պատրաստված տեքստը: «Բարի երեկո, ես ցանկանում եմ ներողություն խնդրել իմ անվայել արարքի համար, որը ես կատարել եմ ավտոբուսում՝ բանկան նետելով դիմացս նստած տղաների վրա՝ ասելով՝ «Ահմադը ուժ Է»:

Ինձ շատ խիստ հանդիմանել են իմ հանրապետության ղեկավարությունը եւ իմ ծնողները: Եվս մեկ անգամ ցանկանում եմ բոլորից ներողություն խնդրել անվայել արարքիս համար»,-ասում Է նա: Չեչնիայի առաջին նախագահ Ահմադ-Հաջի Քադիրովի անունով, որը 2004 թվականի մայիսի 9-ին զոհվել Է Գրոզնիի մարզադաշտում Հաղթանակի շքերթի ժամանակ իրականացված ահաբեկչական գործողության հետեւանքով, հանրապետությունում ու նրա սահմաններից դուրս կոչվում են բազմաթիվ օբյեկտներ, փողոցներ եւ հրապարակներ, ինչպես նաեւ Գրոզնու ֆուտբոլային ակումբը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am