Արայիկ Խանդոյանը կհուղարկավորվի Եռաբլուր զինվորական պանթեոնում

Armenpress 12:58, 11 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը կհուղարկավորվի  Եռաբլուր զինվորական պանթեոնում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց  ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Արայիկ Խանդոյանը մահացել է  հոկտեմբերի 10-ին:

Նա կալանավորվել էր 2016 թվականին՝ Ոստիկանության  ՊՊԾ գունդը գրավելու դեպքից հետո, ապա 2018 թվականի օգոստոսի 17-ին դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել կալանքից: Արայիկ Խանդոյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդառություն) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը):



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am