Մակեդոնիան ներկայացրել է Հայաստանի դեմ խաղի հայտացուցակը

Armenpress 11:02, 11 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Մակեդոնիայի ազգային թիմը ներկայացրել է Հայաստանի դեմ Ազգերի լիգայի առաջիկա խաղի հայտացուցակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մակեդոնիան Ազգերի լիգայի 3-րդ և 4-րդ տուրի խաղերին կնախապատրաստվի հետևյալ ֆուտբոլիստներով` դարպասապահներ․ Ստոլե Դիմիտրիեւսկի («Ռայո Վալյեկանո», Իսպանիա), Դավիդ Միտով («Նորչիպինգ», Շվեդիա), Դամյան Շիշկովսկի («Լահտի», Ֆինլանդիա):

Պաշտպաններ․ Ստեֆան Ռիստովսկի («Սպորտինգ», Պորտուգալիա), Վիսար Մուսլիու («Շկենդիյա»), Էգզոն Բեյտուլայի («Շկենդիյա»), Կիրե Ռիստեւսկի («Ույպեշտ», Հունգարիա), Դարկո Վելկովսկի («Ռիեկա», Խորվաթիա), Միտե Ցիկարսկի («Ջիանինա», Հունաստան), Կրիստիան Տոշեւսկի («Վարդար»):

Կիսապաշտպաններ․ Արիյան Ադեմի («Դինամո Զագրեբ», Խորվաթիա), Էնիս Բարդի («Լեւանտե», Իսպանիա), Ստեֆան Սպիրովսկի («Ֆերենցվարոշ», Հունգարիա), Բոբան Նիկոլով («ՄՕԼ Վիդի», Հունգարիա), Էզգիան Ալիոսկի («Լիդս», Անգլիա), Էլիֆ Էլմաս («Ֆեներբահչե», Թուրքիա), Ֆելհան Հասանի («Ալ Ռեադ», Սաուդյան Արաբիա):

Հարձակվողներ․ Գորան Պանդեւ («Ջենոա», Իտալիա), Իլյա Նեստորովսկի («Պալերմո», Իտալիա), Ալեքսանդր Տրայկովսկի («Պալերմո», Իտալիա), Իվան Տրիչկովսկի («ԱԵԿ Լարնակա», Կիպրոս):

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաջորդ հանդիպումը կանցկանցի հոկտեմբերի 13-ին և 16-ին՝ համապատասխանաբար մրցելով Ջիբրալթարի և Մակեդոնիայի թիմերի հետ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am