1000х90.jpg (78 KB)

Կառավարությունը շարունակում է գազի գնի ձևավորման ուղղությամբ ուսումնասիրությունները

Armenpress 13:02, 10 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը շարունակում է գազի գնի ձևավորման ուղղությամբ ուսումնասիրությունները, որոնց ավարտից հետո հնարավոր կլինի անդրադառնալ գազի գնի նվազեցման հնարավորություններին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը: «Երբ կունենանք հաշվեկշիռները, կանխատեսումները, փոխարժեքի կանխատեսումները, գազի գնի հնարավոր մեծությունը, այն ժամանակ հնարավոր կլինի խոսել գազի գնի նվազեցման պոտենցիալի մասին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց նորանշանակ նախարարը։

Միաժամանակ, նա ընդգծեց, որ 2018 թվականի հունվարից դեկտեմբերի 31–ը ՌԴ-ից մատակարարվող գազի գինը սահմանվել է 150 դոլար 1000 խմ. մետրի դիմաց՝ 2017 թվականին ձեռքբերված պայմանավորվածության համաձայն։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am