Արշակ Պետրոսյանն աշխարհի չեմպիոնի մրցախաղի ֆավորիտ է համարում Մագնուս Կարլսենին

Armenpress 13:01, 10 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանի կարծիքով աշխարհի չեմպիոնի մրցախաղի ֆավորիտը Մագնուս Կարլսենն է:

«Կարուանան հրաշալի հանդես եկավ 43-րդ Օլիմպիադայում: Վստահ խաղ էր ցուցադրում: Սակայն կարող եմ ասել, որ Մագնուսն ավելի շատ հնարավորություններ ունի: Չնայած, հստակ չեմ ասի, թե ով առավելություն կունենա: Տոկոսային հարաբերակցությամբ` 51/49 տոկոսով, կհաղթի Կարլսենը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Պետրոսյանը:

Աշխարհի չեմպիոնի մրցախաղը կկայանա Լոնդոնում: 12 մրցախաղից բաղկացած կմեկնարկի նոյեմբերի 9ին և կավարտվի 26-ին: Աշխարհի գործող չեմպիոնը` նորվեգացի Մագնուս Կարլսենը ուժերը կչափի 26-ամյա Ֆաբիանու Կարուանայի հետ, ով հաղթել էր մայիսին Բեռլինում կայացած հավակնորդների մրցաշարում: Կարլսենն  արդեն մեկ անգամ պաշտպանել է չեմպիոնի տիտղոսը` նախորդ անգամ մրցելով Սերգեյ Կարյակինի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am