Երևանում մեկնարկում է գեղասահքի պատանիների աշխարհի գավաթի եզրափակիչ փուլը

Armenpress 18:09, 9 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական գեղասահքի պատմության մեջ առաջին անգամ բացառիկ իրադարձություն է լինելու հոկտեմբերի 10-ին քաղաքամայր Երևանում մեկնարկող գեղասահքի պատանիների աշխարհի գավաթի եզրափակիչ փուլի անցկացումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Օլիմպիական խաղերի, աշխարհի չեմպիոն Իրինա Ռոդնինայի անունը կրող գեղասահքի մարզադահլիճը կընդունի աշխարհի 41 երկրի շուրջ 220 մարզիկների, ինչն իրապես բացառիկ իրադարձություն է Հայաստանի համար: Գեղասահքի միջազգային ֆեդերացիայի որոշմամբ՝ հենց Հայաստանն է ընտրվել մրցաշարի անցկացման վայր: Ընտրությանը մասնակցել են մոտ 50 երկրի ֆեդերացիաներ:

Հայաստանն այս գավաթի խաղարկությանը կներկայացնեն երեք մենասահորդներ և մեկ պարային զույգ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am