«Ուրարտու» բասկետբոլային ակումբը պարտությամբ մեկնարկեց Հայաստանի կանոնավոր առաջնությունում

Armenpress 16:38, 9 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Էրեբունի»-ն հաղթանակով մեկնարկեց բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնությունում` առավելության հասնելով «Ուրարտու»-ի նկատմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին քառորդ «Էրեբունի»-ն առավելություն ուներ, որն արտահայտվում էր նաև խաղի հաշվի վրա` 18:23: Երկրորդ կեսում ևս «Էրեբունի»-ն առավելություն ուներ: Ի վերջո` կանոնավոր առաջնության մեկնարկում «Ուրարտու»-ն պարտություն կրեց 59:70 հաշվով:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը «Էրեբունի»-ի բասկետբոլիստ Ակեմ Էչոլն է` 26 միավորով:

Հոկտեմբերի 9-ին կկայանա ևս մեկ հանդիպում` ՖԻՄԱ-ն կմրցի «Արցախ»-ի հետ: Անդրանիկ տուրի առաջին խաղում «Արագած»-ը 81:73 հաշվով հաղթեց «Արթիկ»-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am