«Ուրարտու»-ն բասկետբոլի կանոնավոր առաջնությունում միայն իրեն է ֆավորիտ համարում

Armenpress 23:31, 8 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի «Ուրարտու» բասկետբոլային ակումբը նոր մեկնարկող բասկետբոլի կանոնավոր առաջնությունում պայքարելու է բացառապես չեմպիոնության համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ակումբի նախագահ Կարեն Գիլոյանը: «Մենք պայքարելու ենք միայն և միայն առաջին տեղի համար և երկրորդ տեղը կլինի անհաջողություն: Այս տարի թիմերը չափազանց լուրջ են պատրասվել այս առաջնությանը: Ես վստահ եմ, որ բասկետբոլի այս առաջնությունը հանդիսականի պակաս չի ունենա»,-շեշտեց Գիլոյանը: Վերջինս առանձնացրեց, որ թիմը դեռևս կմարզվի և կխաղա Երևանում, թեպետ ներկայացնում է Վանաձոր քաղաքը:

Թիմի գլխավոր մարզիչ Միքայել Պողոսյանի կարծիքով ակումբի ներսում ուրիշ՝ հաղթական տրամադրություն է: «Այս առաջնությունն ավելի ուժեղ է, քան նախորդ տարվան  էր: Թիմերի առավել ուժեղ են դարձրել նոր խաղացողները: Այս տարվա անդրանիկ հանդիպումն առավել ուժեղ էր, քանի նախորդ տարվա փլեյ-օֆֆի հանդիպումներն էին»,-ասաց նա:

«Ուրարտու»-ն կանոնավոր առաջնության առաջին հանդիպումը կկայանա հոկտեմբերի 9-ին:

 

Վարվառա Հայրապետյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am