Ձյուդոիստ Յուրի Իսրաելյանը չի հաղթահարել Օլիմպիական խաղերի նախնական փուլի արգելքը

Armenpress 15:31, 8 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուենոս Այրեսում շարունակում են 3-րդ ամառային պատանեկան Օլիմպիական խաղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ներկայացուցիչ ձյուդոիստ Յուրի Իսրաելյանը չի հաղթահարել նախնական փուլի արգելքը և դուրս է մնացել հետագա պայքարից:

Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից առաջիններից մեկը պայքարի մեջ մտավ հրաձիգ Հայկ Բաբայանը: Վերջինս Պատանեկան Օլիմպիական խաղերում օդամղիչ հրացան ձևում 616.9 միավորով գրավել է 13-րդ հորիզոնականը և չհաղթահարեց որակավորման փուլը: Հրաձիգներից միայն 8 մարզիկներ դուրս եկավ եզրափակիչ:

Օլիմպիական խաղերում մեր երկիրը ներկայացնող մարզիկները հանդես են գալիս 7 մարզաձևերում: Մրցավայր են մեկնել ծանրորդներ Կարեն Մարգարյանը (77 կգ) և Լիանա Գյուրջյանը (63 կգ), հունահռոմեական ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը (60 կգ), թաեքվոնդոիստ Անդրանիկ Խաչատրյանը (73 կգ), ձյուդոիստ Յուրի Իսրայելյանը (55 կգ), հրաձիգ Հայկ Բաբայանը (10 մ օդամղիչ ատրճանակ), լողորդ Արթուր Բարսեղյանը (50 մ, 100 մ ազատ ոճ և 50մ բատերֆլայ) և գեղարվեստական մարմնամարզուհի Յուլիա Վոդոպյանովան: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am