Սփյուռքի նախարարության մամուլի խոսնակն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Armenpress 11:38, 8 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի խոսնակ Նունե Այլանջյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նա այս մասին գրառում է կատարել Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում:

«Հարգելի ընկերներ, գործընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ այլևս չեմ հանդիսանում Սսփյուռքի նախարարության մամուլի խոսնակը: Ներկայացրել եմ ազատման դիմում: Ես և ՀՀ սփյուռքի նախարարը իրար հրաժեշտ տվեցինք բավական ջերմ՝ միմյանց մաղթելով հաջողություն»,-ասված է գրառման մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am