«Արսենալ»-ը ջախջախեց «Ֆուլհեմ»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին

Armenpress 16:54, 7 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 8-րդ տուրի շրջանակներում Լոնդոնի «Արսենալ»-ը հյորընկալվելով «Ֆուլհեմ»-ին հաղթեց խոշոր հաշվով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խաղի 29-րդ րոպեին հադիպման հաշիվը «զինագործների» կազմում բացեց Լակազեթը: Վերջինս նաև դուբլ ձևակերպեց արդեն երկրորդ կեսի 49-րդ րոպեին: «Արսենալ»-ի կազմում 3-րդ գոլը գեղեցիկ գրոհից հետո եզրափակեց Ռեմզին, իսկ 79-րդ և 90-րդ րոպեներին աչքի ընկավ Օբամեյանգը: «Ֆուլհեմ»-«Արսենալ» 1:5:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշատպան Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Այս հաղթանակից հետո «Արսենալ»-ն բարձրացավ մրցաշարային աղյուսակում և հիմա 3-րդ տեղում է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am