Ֆուտբոլի հավաքական են հրավիրվել ևս երկու ֆուտբոլիստ

Armenpress 16:32, 6 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմ են հրավիրվել ևս երկու ֆուտբոլիստ, թեպետ ՀՖՖ-ն դեռևս չի հայտնել ազգային թիմի գլխավոր մարզչի անունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ազգային ընտրանի է հրավիրվել հոլանդական «Վիլլեն-2»-ից կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, ինչպես նաև պորտուգալական «Շավիշ»-ի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաջորդ հանդիպումը կանցկանցի հոկտեմբերի 13-ին և 16-ին՝ համապատասխանաբար մրցելով Ջիբրալթարի և Մակեդոնիայի թիմերի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am