1000х90.jpg (78 KB)

Պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշակակիր կլինի լողորդ Արթուր Բարսեղյանը

Armenpress 16:22, 6 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատանեկան Օլիմպիական խաղերի բաց պաշտոնական արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրը կլինի լողորդ Արթուր Բարսեղյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա մայրաքաղաք Բուենոս Այրեսի կենտրոնում: Մարզիկները մրցապայքարը կսկսեն հոկտեմբերի 7-ին:

Օլիմպիական խաղերում մեր երկիրը ներկայացնող մարզիկները հանդես կգան 7 մարզաձևերում: Մրցավայր են մեկնել ծանրորդներ Կարեն Մարգարյանը (77 կգ) և Լիանա Գյուրջյանը (63 կգ), հունահռոմեական ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը (60 կգ), թաեքվոնդոիստ Անդրանիկ Խաչատրյանը (73 կգ), ձյուդոիստ Յուրի Իսրայելյանը (55 կգ), հրաձիգ Հայկ Բաբայանը (10 մ օդամղիչ ատրճանակ), լողորդ Արթուր Բարսեղյանը (50 մ, 100 մ ազատ ոճ և 50մ բատերֆլայ) և գեղարվեստական մարմնամարզուհի Յուլիա Վոդոպյանովան: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am