Իվան Յագանը հրավիրվել է ֆուտբոլի հավաքական. թիմը դեռ մարզիչ չունի

Armenpress 12:21, 5 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմ է հրավիրվել Իվան Յագանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆուտբոլիստի ակումբը` բելգիական «Էյպեն»-ը: Թեպետ Հայաստանի ազգային թիմը դեռևս չունի գլխավոր մարզիչ, բայց հրավերներ ֆուտբոլիստների ուղարկվել է: Ֆուտբոլիստը հրավիրվել է թիմ` մասնակցելու Ջիբրալթարի և Մակեդոնիայի դեմ առաջիկա խաղերին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am