Պիզելին ճանաչվել է Ղազախստանի առաջնության ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Armenpress 16:14, 4 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախական «Ակտոբե» ակումբում հանդես եկող՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելին ճանաչվել է Ղազախստանի առաջնության նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է առաջնության պաշտոնական կայքը: Պիզելին քվեարկության արդյունքում ստացել է 24 միավոր և գրավել առաջին հորիզոնականը:

Ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 28-րդ տուրում «Ակտոբե»-ն մրցում էր «Կայրաթ»-ի հետ: Մարկոս Պիզելին մեկնարկային կազմում էր, սակայն 59-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվեց: «Ակտոբե»-ն պարտվել է 1:6 հաշվով: Մարկոս Պիզելին Ղազախստանի ընթացիկ առաջնությունում դարձել է 18 գոլի հեղինակ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am