«Արսենալ»-ի մարզիչը պատմել է, թե ինչու Մխիթարյանը չի մեկնել Բաքու

Armenpress 15:30, 4 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին խոսել է Հենրիխ Մխիթարյանի՝ Ադրբեջան չմեկնելու մասին:

«Մխիթարյանը չկարողացավ գալ: Եկել են նրանք, ովքեր հոգեբանորեն պատրաստ են այս մրցախաղին: Հենրիխը վատառողջ էր նախօրեի, այդ իսկ պատճառով չեկավ թիմի հետ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «զինագործների» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Արսենալ»-ը հոկտեմբերի 4-ին կմրցի «Ղարաբաղ»-ի հետ, հանդիպումը կկայանա Բաքվում:

Եվրոպայի լիգայի եզրափակիչն այս տարի կանցկացվի ևս Բաքվում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am